Երեխա, կին, շուն
Առօրյան

Առավոտյան ես գնում եմ շան հետ, ասաց երեխան, հետո գնում եմ դպրոց: Իսկ երբ տուն եմ գալիս դպրոցից, նորից շան հետ եմ գնում, հետո ես էլի գնում եմ դպրոց: Հետո գալիս եմ տուն, բարեւ եմ ասում մայրիկիս, ընթրում եմ նրա հետ, հետո նա գնում է շան հետ, իսկ ես գնում եմ քնելու: Առավոտյան ես նորից գնում եմ շան հետ:

Առավոտյան ես գնում եմ աշխատանքի, ասաց կինը, իսկ երեկոյան, երբ աշխատանքից տուն եմ գալիս, բարեւ եմ ասում երեխայիս, մենք ընթրում ենք, հետո ես գնում եմ շան հետ, իսկ հետո գնում եմ քնելու: Առավոտյան ես նորից գնում եմ աշխատանքի:

Առավոտյան ես գնում եմ երեխայի հետ, ասաց շունը, հետո քնում եմ: Իսկ կեսօրին ես էլի գնում եմ երեխայի հետ ու հետո քնում եմ: Իսկ երեկոյան ես նորից գնում եմ կնոջ հետ, հետո էլի քնում եմ: Նենց կուզեի մի օր մենակ գնայի: